211652_close_icon
views-count1336 դիտում article-date 16:07 05-03-2014

Ուկրաինայի ճգնաժամի մեղավորը ԵՄ֊ն է․ Մարին Լե Պեն

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորը ԵՄ֊ն է: «Եվրամիությունը կրակի վրա յուղ լցրեց՝ մասնակցելով նրանում, որ խռովությունը դարձավ հեղափոխություն։ Նրանք Ուկրաինայի մի մասին ստիպեցին հավատալ, որ Ուկրիանան կարող է անդամակցել ԵՄ-ին և դա ճիշտ չէ»,- RFI-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Լե Պենը: Ֆրանսիական Ազգային ճակատի առաջնորդը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը բանակցություններ վարելն է։ Հիշեցնեք, որ նախորդ նախագահական ընտրություներին Մարին Լե Պենը հավաքել էր ընտրողների ձայների 17,9 տոկոսը զբաղեցնելով երրորդ տեղը։

Նմանատիպ նյութեր