2101 դիտում
09:19 06-03-2014
ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։
Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը Աժ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։
Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի և ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են, ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից։
Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել։ ՕԵԿ նախարարները և պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը։
ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7393 դիտում
09:22 17-04-2014
ՕԵԿ քաղխորհրդի «միաձայն» որոշումն ընդունվել է կիսաձայն. Ժողովուրդ
1689 դիտում
10:05 05-03-2014
«Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի «նիստ-ճաշը»․ Հրապարակ
1490 դիտում
22:18 16-04-2014
Ի՞նչ է որոշել ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստում
Այս բաժնից
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»