5575 դիտում
09:50 06-03-2014
Արտառոց միջադեպ Նաիրա Կարապետյանի և «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջև․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի և «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջև: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է «Դալմա մոլ»: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով դրամարկղին, պարզել է, որ տվյալ զարդի գինն իրականում զեղչված չէ:
Պատգամավորն աղմուկ է բարձրացրել, պահանջել է կանչել մենեջերին, որը, սակայն, կոշտ է պատասխանել Նաիրա Կարապետյանին: Միայն այն բանից հետո, երբ հմայիչ պատգամավորը հանել է վկայականը, «Դալմայի» աշխատողները փոխել են տոնը եւ շարք կանգնել նրա առաջ:
Նաիրա Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրը: Նա ասաց, որ ոչ թե բիժուտերիա գնելու համար էր մտել «Դալմա», այլ մի ուսանող աղջկա բողոքի հետքերով. «Ինձ մի աղջիկ դիմել էր, ասել էր, որ բարեխիղճ չի գործում զեղչերի համակարգը: Ստենդի վրա գրված է, որ զեղչվում է ողջ ապրանքատեսակը, սակայն հաճախորդը միայն կասսայում է հասկանում, թե ինչ գին են իրենից ուզելու»:
Փաստորեն, Բրյուսել մեկնելուց առաջ բարեխիղճ պատգամավորը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել բիժուտերիայի խանութում, սակայն, ըստ նրա, իր եւ մենեջերի միջեւ ոչ թե վիճաբանություն է եղել, այլ ընդամենը առաջարկություն իր կողմից՝ գնորդներին չխաբել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված