211652_close_icon
views-count1869 դիտում article-date 13:02 06-03-2014

Դրամ և ռուբլի գողացողը խոստովանել է հանցանքը

Մարտի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1937 թ. ծնված Ռոմիկ Ա.-ի տնից գողացել են 335.000 դրամ և 25.000 ռուբլի: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր