211652_close_icon
views-count1798 դիտում article-date 17:09 06-03-2014

587 քաղաքացու ընդունելություն՝ փետրվար ամսին

Սահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Փետրվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 118 քաղաքացի: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 469 քաղաքացի: Ներկայացված հարցերից 374-ը ստացել են լուծումներ, 83 հարց դեռ ընթացքի մեջ է: Բարձրացված 12 հարց մերժվել է՝ վարչական շրջանի և կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով: Ընդունելությունների շրջանակում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ: Իսկ ընթացքի մեջ գտնվող հարցերը պատասխանատուների մշտական հսկողության տակ են` հնարավորին սեղմ ժամկետում դրանց լուծումները տալու նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր