211652_close_icon
views-count1618 դիտում article-date 16:37 07-03-2014

Հովհաննես Շիրազի որդու՝ Արա Շիրազի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազի վիճակը, ով «գլխուղեղի ինսուլտ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: «Արա Շիրազը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց դրական եւ բացասական դինամիկայի: Շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքին»,-նշեց Ա. Գնունին: Հիշեցնենք, որ Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին: «Կատարվել են ռիանիմացիոն գործողություններ, միացված է արհեստական շնչառություն: Սակայն ինչպես անգիտակից ընդունվել է, այնպես էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմուքնում»,- նշել էր Անատոլի Գնունին:

Նմանատիպ նյութեր