211652_close_icon

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

views-count2533 դիտում article-date 23:26 17-04-2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից:

Որոշմամբ՝ աջակցության վճարման ժամկետը կերկարացվի երկու ամսով:
 

Նմանատիպ նյութեր