211652_close_icon
views-count1632 դիտում article-date 22:33 07-03-2014

Արցախցի գյուղատնտեսները լավատես են. տեսանյութ

Գյուղացին արդեն դաշտում է: Սկսվել է գարնան հերկն ու գարնանացանը: Ով հասցրել էր` աշնանը հերկել էր, հիմա միայն ցան է անում: Արցախցիները 51 հազար 334 հեկտար հող էին մշակել` գարնանացանի համար նախապատրաստելով ևս 10 հազար հեկտար: Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում այս տարի ավելի լարված են աշխատում: Ներկրվող սերմացուների ցանկն անփոփոխ է, բայց ավելացել են ծավալները: Նախատեսել էին 100 տոննա կարտոֆիլի սերմ ներկրել, ներկրեցին 150 տոննա: Անցած տարվա համեմատ աճել է սոյայի սերմի պահանջարկը: Նվազել են եգիպտացորեն մշակողները: Սերմացուի արժեքի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորում, մյուս կեսը կանխիկ վճարում է գյուղացին: Պարարտանյութի դեպքում պայմաններն այլ են: Հողօգտագործողը վճարում է բերքահավաքից հետո, իսկ մինչև այդ պետությունը սուբսիդավորվում է պարարտանյութի գնի 20-40 տոկոսը: Գյուղատնտեսական սեզոնը նոր է սկսվել, բայց արդեն աշնանային բերքն են մոտավոր հաշվում: Գյուղնախարարության հաշվարկով` 2014 թվականին Արցախում հնարավոր է 1000 տոննա բանջարեղեն արտադրել: Այդ դեպքում երկրի ներքին պահանջարկը կբավարարվի, հնարավոր է անգամ արտահանելու բան մնա: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23835]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր