211652_close_icon
views-count8058 դիտում article-date 21:33 24-04-2020

Ես ունեի մի շատ տխուր մայր և մի շատ լավատես հայր. ցեղասպանությունը Ազնավուրի բնորոշմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/12096?fbclid=IwAR2vYYWg1TQPmnlnTUNrIyWh4u_qXw_9nXQJ1aVww8GFC7X7hjjUi8AXLnI]Newmedia.am[/url]-ը գրում է. Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին կհիշենք նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ազդեցիկ ելույթներով, երբեմն նաև` կտրուկ գնահատականներով, բայց մշտապես լսելի ու նրա երաժշտության նման համամարդկային: -[b]Ձեր «Մի դռնից մյուսը» գրքում, Հայոց ցեղասպանության մասին ասում եք. «Ցեղասպանությունը մի բառ է, որը խանգարում է»:[/b] Տարիներ առաջ Ազնավուրին հարց ուղղեցին France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ: Նրա պատասխանը ու հարցազրույցն ընդհանրապես լուրջ արձագանք էր գտավ թուրքական մամուլում և հայկական որոշակի շրջանակներում: -Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ,- ասել էր Ազնավուրը: [b]-Իսկ ինչո՞ւ է թուրքերի համար այդչափ դժվար ճանաչել այդ ողբերգությունը:[/b] Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ հարցի հիմնական մասն այստեղ է: Մեկ անգամ ընդմիշտ պետք է նրանց հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում: Միայն ինքդ քեզ պաշտպանելով չի, այլ նաև պետք է ընդունել եղելությունը, նաև նրա համար, որ երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործ: Սա փոքրիկ հատված էր այդ հայտնի հարցազրույցից, որը իսկապես մեծ արձագանք գտավ, թուրքական մամուլը նույնիսկ խեղաթյուրեց Ազնավուրի խոսքերը` «Ցեղասպանություն բառն ինձ խանգարում է»,- իբրև Ազնավուրն այսպես էր արտահայտվել: Մինչդեռ նկատի էր ունեցել, որ եթե այդ բառը խանգարում է թուրքերին, մենք մեկ այլ եզրույթ կգնենք: Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Շառլ Ազնավուրը հարցազրույց էր տվել ու պատմել իր ընտանիքի ու այն մասին, թե ինչպես է գաղթականների ընտանիքն իր մեջ ուժ գտել Ցեղասպանության սարսափներն ապրելուց հետո կյանքը շարունակելու համար։ Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը և երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Մայրը փրկվել է միայն այն բանի շնորհիվ, որ մեկնել էր Ստամբուլ տատիկին այցելության։ «Նրանք իրական Ցեղասպանություն չեն ապրել։ Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում։ Եթե հայրս ու մայրս Թուրքիայի նույն շրջանից լինեին, միգուցե լացուկոծն ավելի շատ լիներ, բայց ես ունեի մի շատ տխուր մայր և մի շատ լավատես հայր։ Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Նա արտասվում էր, հայրս ծիծաղում։ Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Դրա համար էլ մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, գոյատեւել»,- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքին պատմել էր աշխարհահռչական շանսոնիեն։ Ազնավուրը վստահ էր` եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կարող էր չլիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր