211652_close_icon
views-count2613 դիտում article-date 10:56 08-03-2014

Էրդողանի դեմ բողոքողները, փախչելով ոստիկաններից, պատսպարվել են մզկիթում. տեսանյութ

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում չարտոնված երթ կազմակերպելու համար ոստիկանությունը կալանավորել է մոտ 100 հոգու, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1494]Ermenihaber.am[/url]-ը: Երթը կազմակերպվել էր ի նշան բողոքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Էսքիշեհիր կատարած այցի: Թուրքական «Յեշիլ գազեթե» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էսքիշեհիրում տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ կազմակերպվել էր Էրդողանի հանրահավաքը: Ոստիկանությունն անմիջապես միջամտել է և բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել է ցրվել: Երբ ցուցարարները չեն կատարել ոստիկանության ցրվելու հրահանգը, վերջիններս միջամտել են՝ կիրառելով արցունքաբեր գազ: Ցուցարարները փախչելով՝ ապաստան են գտել մոտակայքում գտնվող մզկիթում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1494]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

Նմանատիպ նյութեր