2016 դիտում
11:15 18-03-2019
«Մեր ոլորտը մահանալու է». Գազավորված ըմպելիքների դեմ բողոքողները կառավարության դիմաց «դըմփ-դըմփ-հու» արեցին
Եթե հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքով գազավորված ըմպելիզները թանկանան, տուժելու են բոլորը: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության դիմաց հայտարարեցին բողոքի ակցիա իրականացնող իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
«Այս թանկացման հետեւանքով մեր ոլորտը մահանալու է: Ոլորտի փոքր ու միջին ձեռնարկությունները սնանկանալու են: Չեմ կարծում, որ դա ձեռնտու է մեր պետությանը: Դրանից պետությունը ոչինչ չի շահելու, շահելու են որոշ շրջանակներ, որոնց համար է այս ամենն արվում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հատկանշական է, որ նրանք իրենց հետ բերել էին թմբում եւ իրականացրեցին հեղափոխական հայտնի «դըմփ-դըմփ-հու»-ն:
Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:
Հատկանշական է, որ հարկային նման փոփոխությանը դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նմանատիպ նյութեր
9647 դիտում
18:02 12-05-2021
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին