211652_close_icon
views-count18985 դիտում article-date 12:09 08-03-2014

Պարզվել է այսօր Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացած զինվորականի և 9 վիրավորների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մարտի 8-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 33-ամյա Եսայի Եսայանը, իսկ Վազ 21063 մակնիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի 6-րդ շենքի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Եղիազարյանը: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով 2 վարորդները և Վազ 21063-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 48-ամյա Սամվել Մարտիրոսյանը, 2-ամյա Մարի Մարտիրոսյանը, 4-ամյա Արսեն Մարտիրոսյանը, 7-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 10-ամյա Սահակ Մարտիրոսյանը, 12-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը, 15-ամյա Աննա Մարտիրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներից Արեգնազ Մարտիրոսյանն ու Volkswagen-ի վարորդ Ե. Եսայանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Ժաննա Պետրոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է որ նշված կենտրոնում ժամը 04:30-ի սահմաններում Volkswagen-ի վարորդ Ե. Եսայանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար: [url=https://shamshyan.com/hy/article/1403080108363/]Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ժամը 00:10-ի սահմաններում նշված ճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen Passat մակնիշի 26 ՕՏ 715 համարանիշի և ВАЗ 21 063 մակնիշի 60 US 060 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր