223077 դիտում
23:53 05-09-2017
Նոր մանրամասներ՝ այսօր Երևանում Hummer-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացած 11-ամյա աղջկա և բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արգիշտի Տոնոյանը, Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երեխայի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Մկրտչյանը, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանը, իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Ասրյանը:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Սարգսյանը, 31-ամյա Ասյա Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկանները ունեն նաև օպերատիվ տվյալներ, որ մեկ այլ ավտոմեքենա, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ և Hummer-ի վարորդը, հավանաբար, արագ ընթանալով, փորձել է խուսափել, որպեսզի չբախվի ճանապարհի մեջտեցի չթույլատրելի հատվածում հայտնված սպիտակ գույնի ավտոեքենային՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/05/1076526/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել էին Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ էր, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել էր, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների թիվ 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի և Ավանի բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի և Ավանի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ հետաքննության բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արգիշտի Տոնոյանը։
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+