211652_close_icon
views-count9820 դիտում article-date 14:27 09-03-2014

Շղթայական ավտովթար Երևանում, «Իմպերիա» ռեստորանային համալիրի դիմաց. կա վիրավոր

Այսօր, մարտի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Իմպերիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Նորիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 80 VV 001 համարանիշի, 36-ամյա Արտյոմ Վարդանյանի Daewoo մակնիշի 35 ՕՍ 308 համարանիշի 50-ամյա Արայիկ Պեպոյանի վարած Opel մակնիշի 34 PO 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ 51-ամյա Սոխակ Սիմոնյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը: Նրա կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նրա հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր