211652_close_icon
views-count7087 դիտում article-date 12:07 11-03-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ այցելել է Արմավիրի մարզ

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ այցելել է Արմավիրի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու մարզային ոստիկանության վարչական շենքում, որին ներկա են լինելու ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալները, քննչական բաժնի պետը, տարածքային բաժինների և ստորաբաժանումների սպայական կազմը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի սպայական կազմը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնուհետ հանդիպում է լինելու Արմավիրի մարզպետարանում, որտեղ մարզպետն ու Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները հանդիպելու են ՀՀ ոստիկանապետին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր