211652_close_icon
views-count1917 դիտում article-date 14:56 12-03-2014

Ուկրաինայի բանակը մարտական լրիվ պատրաստվածության է բերվել

Ուկրաինայի բանակը լիակատար մարտական պատրաստվածության է բերված։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Գերագույն ռադայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման։ «Անկախ ստեղծված ծանր իրադրության՝ զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստվածության, համաուկրաինական զորավարժություններ են սկսվել»,֊ ընդգծել է նա։ Յարեման հայտնել է նաև, որ ներքին զորքերի հիման վրա Ուկրաինայի Ազգային գվարդիա ստեղծելու մասին քննարկումներ են մշակվում։ «Ես համոզված եմ, որ այս դժվար պահին բանակը կկատարի Ուկրաինայի առջև իր բարձր պարտականությունը»,֊ ասել է նա։ Նրա խոսքերի համաձայն, մոտ ժամանակներս դատախազությունում հետաքննություն կանցկացվի և պաշտպանության նախարարության կառույցներում ռազմական ունեցվածքի գողության հետ կապ ունեցողները պատասխանատվության կենթարկվեն։

Նմանատիպ նյութեր