Պուտինի հրամանով Ռուսաստանի Հյուսիսային նավատորմն ամբողջական մարտական պատրաստվածության է բերվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այսօր առավոտյան ամբողջական մարտական պատրաստվածության է բերվել ՌԴ Հյուսիսային նավատորմը:
Ինչպես հաղորդել է Ria Novosti-ն, բացի այդ, ստուգումներ են սկսվել ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի առանձին միավորումներում և օդադեսանտային զորքերում:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ գործընթացին ներգրավված է 38,000 զինվորական, 3360 ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Ս. Շոյգուն հայտարարել էր, որ Արկտիկայում ՌԴ մշտական ռազմական ներկայությունը ազգային անվտանգության ապահովման ընդհանուր քաղաքականության հիմնական մաս է հանդիսանում և չի բացառվում այնտեղ ՌԴ ռազմական ներկայությունը: