2040 դիտում
15:41 12-03-2014
2008 թ.-ին Վրաստանում միջազգային հանրության անգործությունը հանգեցրեց Ուկրաինայի ներկայիս վիճակին. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին France-Presse-ին տված հարցազրույցում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է նաև միջազգային հանրությանը:
«2008 թվականի օգոստոսին Վրաստանում ռուսական ագրեսիայի ժամանակ միջազգային հանրության անտարբերությունը և անգործությունը թույլ տվեց Մոսկվային մտածել, որ Ղրիմի գրավումը նույնպես հնարավոր է»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանում օգոստոսյան բռնի սցենարն այժմ հաջողությամբ ցուցադրվում է նաև այլ ինքնիշխան պետությունների դեմ:
«Դա խոսում է այն մասին, որ վերջին 6 տարիներին ոչ Վրաստանը և ոչ էլ միջազգային հանրությունը չկարողացան կանգնեցնել Ռուսաստանին և ստիպել խոստովանել, որ նման գործողություններն անընդունելի և անարդյունավետ են»,-շեշտել է Մարգվելաշվիլին՝ ի նկատի ունենալով նաև Ղրիմում անձնագրերի բաժանումը:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
15:34 05-04-2023
Միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության. Արցախի ԱԳՆ
746 դիտում
10:23 24-10-2020
Պատերազմը հանգեցրեց բոլոր արժեքների վերարժևորմանը․ Աշոտ Ոսկանյան․ «Ազգ»
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN