211652_close_icon
views-count1160 դիտում article-date 16:50 12-03-2014

Բաց դաս Ազգային ժողովում

Մարտի 12-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի համար 105 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Աշակերտների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով հյուրերին ներկայացրեց խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների կառուցվածքը եւ գործառույթները: Պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, 12-ամյա կրթությանը, հայաստանյան աշխատաշուկային, մասնագիտության ընտրությանը, հայոց լեզվի դպրոցական դասագրքերին եւ ընդունելության քննությունների շտեմարաններին: ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նմանատիպ նյութեր