8561 դիտում
10:11 13-03-2014
Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի Renault-ն կողաշրջվելով հայտնվել է ձորում
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Արման Կարապետյանը, վարելով «Renault» մակնիշի 339 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Արագած գյուղի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սմբատ Պետրոսյանն ու տեսուչ Էդգար Հովհաննիսյանը:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանն աշխատում է «Պրես Ստենդ» ՍՊԸ-ում և օրվա մամուլն ու ծանրոցներն է տեղափոխում Լոռու մարզ:
Վթարի վայրում հավաքված քաղաքացիները բարձրաձայնում էին, որ եթե ճանապարհը «Ճանշին»-ականները մշակեին, լցնեին աղ ու ավազ, ապա մերկասառույցը կվերանար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+