211652_close_icon
views-count150385 դիտում article-date 12:43 30-03-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. մարդատար Газель-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվելով հայտնվել է ձորում. վարորդին ու 14 ուղևորներին տեղում օգնություն են ցուցաբերել ոստիկաններն ու բժիշկները. ժամանել է գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, ճանապարհ մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Վանաձոր քաղաքի թիվ 2 երթուղին սպասարկող «Ռ և Հ» ՍՊԸ-ին պատկանող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկների կողմից։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու քաղաքացիները։ Դեքպի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, գումարտակի հրամանատարի տեղակալներ Արսեն Մարդոյանն ու Հայկ Դավթյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղի ճանշինը ոչ մի անհրաժեշտ աշխատանքներ չի կատարել ճանապարհը ձնից մաքրեու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր