5031 դիտում
17:44 13-03-2014
Գերի ընկած Արսեն Խոջոյանը ծնողներին նամակ է ուղարկել
Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը ծնողներին նամակ է ուղարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Այսօր եմ հանդիպել նրա մոր հետ: Ասաց, որ Արսենը նամակ է ուղարկել, որտեղ ընդամենը գրված է, թե ինչպես է եւ որ կարոտում է»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ այլ տեղեկություններ չունի, քանի որ գյուղում 10 օր է՝ նույնիսկ ինտերնետ չկա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:
Նմանատիպ նյութեր
4354 դիտում
19:08 04-03-2014
Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Հայաստանին է վերադարձվել կապտուկներով եւ կոտրվածքներով
Այս բաժնից
727 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
661 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
865 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել