Ինչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվել է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում եւ պետք են անհապաղ լուծումներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիպմանը ներկա գտնված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ երկու կողմերն էլ գտնում են, որ դա պետք է լինի հասարակական լայն միասնության արդյունքում: Հարցին, թե ինչի շուրջ էին համաձայնություններն ու անհամաձայնությունները, առհասարակ, ասաց, որ այդ մասին չի կարող խոսել, քանի որ քննարկումները շարունակվելու են: