211652_close_icon
views-count2025 դիտում article-date 17:00 22-10-2014

Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ այսօր հանդիպում է ունենալու նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Իսկ մինչեւ հոկտեմբերի 24-ը եռակողմ հանդիպում կլինի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Վերջինս նաև ավելացրեց, որ թեեւ այսօր նախատեսված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը, սակայն մինչ այս պահը հանդիպումը չի կայացել: Հանդիպումները տեղի են ունենում ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկվում են հիմնականում ներքաղաքական եւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին վերաբերվող օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր