211652_close_icon
views-count2550 դիտում article-date 13:47 15-03-2014

Ե՞րբ կորոշվի կառավարությանն անվստահություն հայտնելու օրը

Կառավարությանն անվստահություն հայտնելու օրը դեռ որոշված չէ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցն արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ի նիստի օրակարգ: Նա նշեց, որ թեեւ երեկ հայտարարել էր, որ այդ օրը ժամերի ընթացքում պարզ կդառնա, բայց այս պահին դեռ որոշում չկա: «Առաջիկա շաբաթվա մեջ օրը կորոշվի»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր