211652_close_icon
views-count3060 դիտում article-date 17:58 06-02-2017

Ռումինիայի խորհրդարանը կառավարությանն անվստահություն է հայտնել

Ռումինիայի խորհրդարանը կառավարությանն այսօր անվստահություն է հայտնել: Անվստահությունն ընթերցվել է Ռումինիայի սենատի և պատգամավաորների պալատների ընդլայնված նիստի ժամաակ: այս մասին գրում է [url=http://www.rosbalt.ru/world/2017/02/06/1589421.html]rosbalt[/url]-ը: Կառավարությանն անվստահության հայտնելու նախագիծը կազմել են Ազգային ազատական կուսակցությունը և «Ռումինիայի փրկության միություն» կուսակցությունը: Նշենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում վեց օր շարունակ հարյուր հազարավոր մարդիկ ցույցեր են կազմակերպում, պահանջելով կառավարության հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել էր քրեական պատասխանատվությունից ազատել կոռուպցիայի մեջ մեղադրված պաշտոնյաներին:

Նմանատիպ նյութեր