Հունաստանին զայրացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի մտադրությունը
«Աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու թուրքական կառավարության ցանկացած փորձ բերելու է ամենավտանգավոր հետևանքների»,-այսօր Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Պանոս Պանայոտոպուլոսը:
Նա նշել է, որ Թուրքիայի մտադրությունը պարզապես անընդունելի է: Պանայոտոպուլոսի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող բոլոր հուշարձանները պետք է բոլորին հասանելի լինեն՝ անկախ կրոնական պատկանելությունից:
Նշենք, որ Պանայոտոպուլոսն անմիջապես այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ հունական մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է Սուրբ Սոֆիայի տաճարը վերականգնել և վերածել մզկիթի: