5059 դիտում
22:57 10-07-2020
ՌԴ-ում արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Թուրքիայի որոշմանը
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը կարող է ուժեղացնել տարածաշրջանում մահմեդական և քրիստոնյա բնակչության պառակտումը և հանգեցնել բողոքի ակցիաների։ Նման տեսակետ է հնչեցրել ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է [url=https://www.kp.ru/online/news/3938601/]«Կոմսոմոլսկայա պրավդա»[/url] թերթը։
«Տաճարը մզկիթի վերածելն ավելի մեծ պառակտում կառաջացնի մահմեդական բնակչության և քրիստոնյա հոգևորականների միջև։ Դա սխալ որոշում է։ Այդ որոշման պատճառով Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փոխանցվել այլ դավանանքի ներկայացուցիչների։ Դա վատթարացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում և կարող է զանգվածային բողոքի ալիքներ առաջացնել քրիստոնյա բնակչության շրջանում»,-ասել է Ջաբարովը։
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե այդ որոշմամբ ինչի են ձգտում հասնել Թուրքիայի իշխանությունները։
«Այս սրբությունը շատ թանկ է։ Թե ինչի են ձգտում հասնել նման որոշմամբ՝ անհասկանալի է։ Մի՞թե կարծում են՝ այն մզկիթի վերափոխելը կհաշտեցնի քրիստոնյաներին և մահմեդականներին: Եթե մզկիթի անհրաժեշտություն կա, ապա կարելի է նորը կառուցել»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159444/]հաղորդվել էր[/url], որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934թ․ որոշումը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել։
Նմանատիպ նյութեր
7936 դիտում
18:34 15-03-2014
Հունաստանին զայրացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի մտադրությունը
4387 դիտում
20:38 24-07-2020
Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել
2474 դիտում
18:43 12-07-2020
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
703 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
625 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1045 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը