211652_close_icon
views-count5166 դիտում article-date 20:24 15-03-2014

Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

Երկարատև հիվանդությունից հետո այսօր վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 15-ին՝ Երևանում: 2005 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում: Պետական մրցանակի դափնեկիր էր: Ա. Հովհաննիսյանը Նորք թատրոնի հիմնադիրն էր և գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր:

Նմանատիպ նյութեր