Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Էլմիրա Հեքեքյանը:
Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։
Կարգ հոգվոցն հանգուցելոց և հուղարկավորություն՝ Սաղմոսավանի եկեղեցում և գերեզմանատանը փետրվարի 23-ին, ժամը 13:30:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի՝ կյանքի լավագույն տասնամյակները, նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը: