211652_close_icon
views-count1913 դիտում article-date 12:47 16-03-2014

Կանադայում ձերբակալել են ոստիկանության դաժանությունների դեմ բողոքի ակցիայի շուրջ 300 մասնակիցների

Կանադայի Մոնրեալ քաղաքում ձերբակալել են ոստիկանության դաժանությունների դեմ ցույցի 288 մասնակիցների, մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է Ottawa Citizen-ը: Նշվում է, որ ձերբակալվածներից 4-ի հանդեպ հնարավոր է գործ հարուցվի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեղադրանքով: Մնացած չարտոնված ցույցի մասնակիցները ազատ կարձակվեն տուգանքներով: Հաղորդվում է, որ ակցիան կազմակերպվել է Collective Opposed to Police Brutality իրավապաշտպան կազմակերպության կողմից, որն ամեն օր կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր