211652_close_icon
views-count1618 դիտում article-date 20:51 26-01-2014

Ուկրաինայում ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի 116 մասնակցի

Ոստիկանները ձերբակալել են 116 մարդու Կիևի կենտրոնում մասայական անկարգություներ կազմակերպելու կասկածանքով, հաղորդում է УНИАН-ն: «Քրեական հանցագործություն կատարելու մեջ կասկածանքով քաղաքի կենտրոնական մասից բերման են ենթարկվել 116 մարդ: Նրանց մեջ կան այնպիսինները, ովքեր խնդիրներ են ունեցել օրենքի հետ, նրանցից մի քանիսը նույնիսկ դատվածություն ունեն հատկապես ծանր հանցագործությունների համար», հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից: Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ Ուկրաինայի քր օր-ի 294 հոդվածի (մասայական անկարգություն) հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր