211652_close_icon
views-count9744 դիտում article-date 20:37 16-03-2014

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. ըստ հավաքվածների՝ մահացածը նախկին զինկոմն էր

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Իսահակյան գյուղի սկզբնամասում բախվել են Վազ 2106 մակնիշի 48 LS 072 համարանիշի և Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի հրշեջ փրկարական ջոկատը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչներն ու փորձագետը : Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը 06-ի վարորդն է, ով Անիի նախկին զինկոմ Ժորա Պետրոսյանն էր: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր