1230 դիտում
16:31 17-03-2014
Երևանում տեղի կունենա «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը
Մարտի 18-20-ին Երևան քաղաքում տեղի կունենա «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ:
Կոնֆերանսին կմասնակցեն փորձագետներ 8 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Լատվիայից: Կոնֆերանսի ժամանակ ելույթ են ունենալու ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհուրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի ներկայացուցիչներ Ս.Ս.Շուխնոն, Ֆ.Վ.Չերնիցինը, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ղեկավար Մ.Ա. Կալինինը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՌԴ Կրթության և մշակույթի նախարարությունից և Ա.Ս. Պուշկինի անվան պետական համալսարանից:
Կոնֆերանսի արդյունքների մասին կհրատարակվի Կոնֆերանսի մեկնարկը դրվելու է Խանջյան 50 հասցեում գտնվող Թեքեյան մշակութային միության դահլճում մարի 18-ին ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 26-28-ը ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը Երևան քաղաքում անցկացրեց «Մեկ քայլ առաջ» Առաջին Եվրասիական Երիտասարդական Ֆորումը, որին մասնակցում էին վեց երկրի պատվիրակներ: Ֆորումի անցկացման հաջող փորձը ցույց տվեց միջազգային երկխոսության նշանակությունն ու արդյունավետությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք ՝ 374 93 85 05 04 հեռախոսահամարով
Նմանատիպ նյութեր
2264 դիտում
12:04 10-10-2014
Մեկնարկել է «Հին քաղաք նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը
8913 դիտում
21:14 17-03-2018
Էջմիածնում տեղի կունենա Ավանդական արժեքները և արդիականության մարտահրավերը խորագրով միջազգային երրորդ կոնֆերանսը
Այս բաժնից
1996 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
904 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21379 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու