Ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի դատարանում հայտնաբերվել է կարգադրիչների ծառայության 51-ամյա աշխատակցի մարմինը․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շտապօգնության 08» խումբը «ուշագնացություն» կանչով մոտեցել է Շենգավիթի դատարան, որտեղ հայտնաբերել են դատարանի աշխատակից, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ի դին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հացե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Շենգավիթ դատարանի կարգադրիչների բաժնի պետի տեղակալ, Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 8-ին ժամը 16։30-ի սահմաներում Շենգավիթի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ս․-ն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բարձրախոսը նետել է ներկաներից մեկի ուղղությամբ, որին միջամտել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող կարգադրիչ Արմեն Մ․-ն՝ փորձելով կանխել Նարեկ Ս․-ի գործողություները, որի արդյունքում՝ ունենալով առողջական խնդիրներ, ինքնազգացողությունը վատացել է և հանկարծամահ եղել:
Դատաբժշկի նախնական զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատակից էր, կոչումով կապիտան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։