8582 դիտում
20:09 17-03-2014
2 անչափահաս երեխաների ու թոշակառու ծնողների միակ հույսը կապված է բարեգութ մարդկանցից. կարծում ենք կգտնվեն բարեգութներ
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը 2008 թվականից բնակվել է Ռուսաստանի դաշնության Մագնիտագորսկ քաղաքում:
Ընտանիքի միակ աշխատողը եղել է Հակոբ Ավետիսյանը ով 2 անչափահաս երեխաների հայր է: 2011թ.- սեպտեմբերի 24-ին Մագնիտագորսկ-Չելյաբինսկ ավտոմայրուղում տեղի է ունենում խոշոր ավտովթար: Ավտովթարի հետևանքով Հ. Ավետիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվում է Մագնիտագորսկի հիվանդանոց որտեղ երկար ժամանակ գտնվում է կոմայի մեջ:
Պարզվում է որ Հակոբը ունի գլխուղեղային լուրջ վնասվածքներ և անհրաժեշտ էր շտապ վիրահատություն: ՌԴ-ում կատարված 4 բարդ վիրահատություններից հետո Ավետիսյանների ընտանիքը չունենալով անհրաժեշտ միջոցներ տեղափոխվում են Հայաստան:
Այժմ Հ. Ավետիսյանը գտնվում է անկողնային վիճակում չի կարողանում խոսել և քայլել, իսկ 2 անչափահաս երեխաները, կինը և տարեց ծնողները ապրում են այն հույսով որ Հակոբը օրերից մի օր լիարժեք կվերականգնվի, իսկ առողջության վերականգնման համար անհրաժեշտ է շտապ գլխի վիրահատություն արտերկրում, որից հետո բժիշկների հավաստմամբ վերականգնվելու շանսերը մեծ են:
Հակոբ Ավետիսյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար «Անելիք բանկ» ՓԲԸ ում Հակոբ Ավետիսյանի անվամբ:
AMD 11806005428500
USD 11806005428501
EUR 11806005428502
RUB 11806005428503
Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հակոբ Ավետիսյանի եղբորը՝ Անդրանիկ Ավետիսյանին՝ 099 95-96-19 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»