211652_close_icon
views-count1748 դիտում article-date 21:16 17-03-2014

Աշխատանքից ազատվել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարը

Աշխատանքից ազատվել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Սեմերջյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նույնը հաստատեց նաեւ ինքը` նարկոլոգիական կլինիկայի արդեն նախկին ղեկավարը: Որոշումը ոչ մի խորհրդավոր դրդապատճառներ չունի, Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Սեմերջյանը բացատրեց, որ պարզապես հոգնել է: Պետրոս Սեմերջյանը Նարկոլոգիական դիսպանսերի ղեկավար է նշանակվել 2004թ-ին: Մամուլում արված հրապարակումներում նա բազմիցս նշել է, որ նարկոլոգիական խնդիրները Հայաստանի համար արդիական են մնում, իսկ թմրամոլների քանակը գնալով ավելանում է: Վերջին տարիներին այդ թիվն աճել է 30 տոկոսով: Նրա տվյալներով՝ ներկայում մեր երկրում հաշվառված է 4428 թմրամոլ, իսկ հաշվարկային տվյալներով թմրամոլների թիվը եռակի շատ է: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24343]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր