211652_close_icon
views-count1463 դիտում article-date 10:17 18-03-2014

Գարնան գալուն պես ձնից արագ հալվեց Գյումրու փողոցների ասֆալտը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Գարնան գալուն պես, երբ սկսվեց ձնհալը, ձյունից էլ արագ հալվեց նաև Գյումրու փողոցների ասֆալտը։ Սա՝ ավերված փողոցների թեման է, այսօր գյումրեցիների հիմնական մտահոգության և խոսակցության առարկան։ «Տնակային ավաններ տանող փողոցներն առհասարակ անցանելի չեն։ Գյումրու փողոցները նույնիսկ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին»,-մեզ հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը։ Իսկ թե ինչ է արվում այդ ուղղությամբ, փորձեցինք պարզել նախ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից, ով ևս կիսեց գյումրեցիների մտահոգությունը և փաստեց, որ փողոցներն իրոք անմխիթար վիճակում են, սակայն նշեց, որ քաղաքապետարանը ամենևին էլ մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար. - Նոր ջրամատակարարման ցանցի պատվիրատուն Ջրմուղն է, կատարողը շինարարական առանձին ընկերություններ։ Կան նաև վերահսկողներ, բայց քանի որ վիճակը իրոք շատ վատ է փողոցներում, քաղաքապետը, չլինելով իր գործառույթների մեջ, պարբերաբար այցելում է և միջամտում է, որպեսզի ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։ Բայց ընդհանուր առմամբ փողոցների այդ վիճակում հայտնվելու համար քաղաքապետարանը մեղավոր չէ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր