211652_close_icon
views-count58659 դիտում article-date 21:44 07-05-2022

«Լոմը վերցրել, ասֆալտը քանդում, դրոշակ է տնկում, քո հերն ու մե՞րն են դրել այդ ասֆալտը, հլը ասում են՝ սո՞ւս մնանք, արա՛, ո՞վ ես դու, ա՛յ սրիկա՛». Գնել Սարգսյանի հանրահավաքը. Aravot.am

«Նիկոլ, վարչապետ». այս վանկարկումներով այսօր դերասան Գնել Սարգսյանի հանրահավաքին հայտարարվեց, որ պետք է հասարակական շարժում ստեղծվի, որը պետք է վերահսկի հանրային, պետական մարմինների աշխատանքը: Ցուցարարներից մեկը բղավում էր, թե ինչո՞ւ նախկին նախագահը թողեց Ղարաբաղն ու եկավ այստեղ. «Թողել է իր ժողովրդին Ղարաբաղ, եկավ այստեղ թալանեց, թող մնար այնտեղ: Հերիք է, ժողովուրդ, ոտքի կանգնենք, վռնդենք»: Մյուսները հակադարձում էին, թե՝ «մենք ընտրություններով արդեն վռնդել ենք», հայտնում է Aravot.am-ը:

Մի մեծահասակ մարդ դժգոհում էր ընդդիմադիրների պահվածքից. «Լոմը վերցրել, ասֆալտը քանդում, դրոշակ է տնկում: Քո հերն ու մե՞րն են դրել այդ ասֆալտը, հլը ասում են՝ սո՞ւս մնանք, արա՛, սիրտս ցավում է, ասֆա՜լտ է քանդում, ո՞վ ես դու, ա՛յ սրիկա՛: Եկել է Երեւան, Ղարաբաղ է ազատագրում: Հերիք չի՞ ամբողջ Երեւանը գնաց, հիմա էլի՞ են ուզում «ուռա» ասեն ու մնան»:

Գնել Սարգսյանն էլ ասաց, որ խնդիրներ շատ կան, ու իրենք են այդ խնդիրները լուծողը, բայց Աստված չանի, որ, օրինակ, այն, ինչ չեն արել դատարանները, իրե՛նք անեն դատարանի փոխարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր