211652_close_icon
views-count1944 դիտում article-date 13:50 18-03-2014

ԵԱՀԿ համանախագահները Նալբանդյանին և Մամեդյարովին առաջարկել են Հաագայում հանդիպում անցկացնել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և իրեն հանդիպում անցկացնել Հաագայում միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովի շրջանակներում: «ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջարկ է ստացվել Հաագայի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին»,-ասել է Մամեդյարովը: Հարցին, թե ինչպիսի ձևաչափով այն տեղի կունենա, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին: Հիշեցնենք, որ Միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովն անցկացվելու է Հաագայում՝ մարտի 25-26-ին:

Նմանատիպ նյութեր