211652_close_icon
views-count1066 դիտում article-date 20:43 16-09-2023

Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:

Նշվում է, որ Էրդողանն այդ մասին հայտնել է Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իր, ՀՀ վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման և ձեռնարկվելիք քայլերի շուրջ քննարկում ունենալու առաջարկն արդեն փոխանցվել է, որին առայժմ պատասխան չի ստացվել։

Նմանատիպ նյութեր