211652_close_icon
views-count1453 դիտում article-date 08:35 19-03-2014

Երևանի ծայրամասերում ապրողների համար կյանքն իսկական տառապանք է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « Երևանի ծայրամասերում ապրողների համար կյանքն իսկական տառապանք է` ոչ միայն չունեցած կոյուղիների, տրանսպորտի բացակայության, աղբահանության դժվարությունների, անթիվ շների պատճառով, այլև ուրիշ բնույթի: Հաղթանակ թաղամասն սպասարկող էլցանցերում շարունակական վթարային ռեժիմ է. երեկ ողջ օրը «յարմրկի Ռադիկի» ջերմոցների պատճառով ողջ գյուղը լույս չուներ, նախորդ օրն էլ կրպակները թերթ չէին ստացել՝ այդպես արդեն չորս օր: «Պրեսստենդի ավտոն էլի փչացել է, մի ավտո ունեն, երկու գիծ է սպասարկում. թերթերն էլի հետ ենք ուղարկում»,- պաշտոնապես հայտարարեց Հարավ-արևմտյան և Հաղթանակ թաղամասերն սպասարկող անչափ նեղված կրպակավարը ժամերով թերթերի սպասող «կլիենտներին»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր