18812 դիտում
22:58 19-03-2014
«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը DDOS հարձակման է ենթարկվում արդեն երրորդ անգամ
«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը ՝ armlur.am, zhoghovurd.am-ը այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Արդյո՞ք այս հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե՞ այլ կողմից է գալիս հարվածը, առայժմ մեզ չի հաջողվել պարզել: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ:
Արդյունքները կհրապարակենք իմանալուն պես: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրակազմը տեխնիկական խափանումների համար հայցում է ընթերցողների ներողամտությունը ՝ հարձակման հեղինակներին հորդորելով ծիծաղելի աստիճանի պարզամիտ չլինել: Համակարգչի թիկունքում թաքնվելով լրատվամիջոցի գործունեությունը կաթվածահար անելը լռեցնելու ամենալավ տարբերակը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրություն
Նմանատիպ նյութեր
2917 դիտում
17:13 02-08-2014
Հայկական մի շարք լրատվական կայքեր ենթարկվել են DDoS հարձակման
2121 դիտում
17:40 02-04-2014
Հայաստանյան ցանցը ենթարկվել է իր պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակմանը. Սամվել Մարտիրոսյան
11419 դիտում
17:21 30-07-2014
Ինչ են DDoS և Dos հարձակումները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»