211652_close_icon
views-count1191 դիտում article-date 14:16 20-03-2014

Ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերի գողության դեպքը նույնպես բացահայտվեց

Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել: Պարզվել է, որ մարտի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լեռնիկ Ս.-ն, պատուհանը հրել-բացելով, մտել է Էդվարդ Պ.-ի տան ննջասենյակ և պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս: Մարտի 17-ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցից Լեռնիկ Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր