1483 դիտում
13:30 20-03-2014
Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին համահայկական ձմեռային խաղերի մեդալակիրներին
Այսօր` մարտի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մեդալակիր մարզիկներին: Քաղաքապետը նախ շնորհավորեց մարզիկներին, միաժամանակ հույս հայտնելով, որ այս ձեռքբերումները լավագույն խթան կհանդիսանան հետագա հաջողությունների համար:
Պատասխան խոսքում հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանը բարձր գնահատեց մարզիկների ցույց տված հաջողությունները: Ըստ նրա, Գյումրին լավագույնս առանձնաձել է` սկսած մարզիկների վարպետությունից մինչև մարզահագուստ, միաժամանակ շնորհակալություն հայտնելով Սամվել Բալասանյանից ցուցաբերած աջակցության համար:
Իր հերթին քաղաքապետը շեշտեց, որ միշտ պատրաստ է աջակցել Գյումրիում սպորտի զարգացմանն ու առաջընթացին: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը մարզիկներին ու մարզիչներին հանձնեց հուշանվերներ ու դրամական պարգևներ:
Հիշեցնենք, որ առաջին Համահայկական Ձմեռային խաղերին Գյումրին ներկայացել էր մեկ մարզաձևում (դահուկավազք) 15 մարզիկներով, որոնք ներկայացնում են Գյումրիի Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցը: Տվյալ մարզաձևում խաղարկվող 12 մեդալներից 6-ը Գյումրի են բերել, ընդ որում երկուսը` ոսկե:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1205 դիտում
15:33 12-04-2014
Սամվել Բալասանյանն ընդունեց «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»