211652_close_icon
views-count1205 դիտում article-date 15:33 12-04-2014

Սամվել Բալասանյանն ընդունեց «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին

Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին և փառատոնի հյուրերին: Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակութային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիրճ ներկայացրեց քաղաքի պատմությունը՝ մասնավորապես կանգ առնելով մշակութային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա: Պատասխան խոսքում փառատոնի կազմակերպիչներից Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ փառատոնին ցուցաբերած աջակցության համար և խոսեց միջոցառման՝ տարեցտարի ընդլայնվող աշխարհագրության ու ապագա նախագծերի մասին: Խոսքով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգը, Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր Աբդուլին Ռուբինը, երգչուհի Ռայիսա Մկրտչյանը և այլոք: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնեց Գյումրիի մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթեց այսօր մեկնարկելիք «Վերածնունդ» փառատոնին:

Նմանատիպ նյութեր