211652_close_icon
views-count1922 դիտում article-date 21:08 21-03-2014

Դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը, նախնական համաձայնությամբ, դատապարտյալ Բ. Բ.-ից 400.000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել և ստացել` նրա նկատմամբ համաներում կիրառելու և տուգանքի ձևով նշանակված պատժի կրումից ազատելու համար: Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով: Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նմանատիպ նյութեր