211652_close_icon

Քեթրին Լիչն իր դիրքորոշումն է հայտնել Սերժ Սարգսյանի՝ Ղրիմի հանրահավաքի վերաբերյալ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ․ 168 ժամ

views-count1642 դիտում article-date 09:59 22-03-2014
«168 ժամ» թերթը գրում է․ ««Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր։ Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն։ Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը։ Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները. «Մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիան, մենք չենք հավատում, որ այն մարդկանց ազատ կամքի արտահայտում էր, և չէր էլ կարող ազատ և արդար լինել, եթե իրագործվել է երկու շաբաթվա ընթացքում՝ ռուսական զորքերի մասնակցությամբ՝ առանց ազատ լրատվամիջոցների և ազատ քարոզարշավի»,– նշել է Ք. Լիչը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կանդրադառնա այս հարցում Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության հետ հետագա հարաբերությունների վրա, դեսպանն ասել է, թե, չնայած սեպտեմբերի 3-ի որոշմանը, ԵՄ-ն դեռևս պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

Նմանատիպ նյութեր