1633 դիտում
16:51 22-03-2014
Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է սկսել հավաքել 1915-ի ցեղասպանությունից փրկվածների մասին
Ամերիկացի լեգենդար ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը սկսել է տեղեկություններ հավաքել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած հայերի ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին:
Ինչպես գրում է Telegram.com կայքը, այդ մասին Սփիլբերգը հայտնել է հեռախոսով հարցազրույց տալու ժամանակ:
Հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին, որի նպատակը գրավոր վկայությունների, փաստաթղթերի, Հոլոքոստի ժամանակ փրկված հրեաների, «Եհովայի վկաների», համասեռամոլների, քաղբանտարկյալների, գերի ընկածների հետ հարզացրույցները հավաքելու և պահպանելու նպատակով:
2006 թվականից սկսած հիմնադրամը տեղակայվում է Լոս ԱՆջելեսում: 2014 թվականին հիմնադրամի 20-ամյա գործունեությունը ընդլայնելու նպատակով որոշում կայացվեց Հայաստանում, Կամբոջայում և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանություններից փրկվածների հետ հարցազրույցների ձայնագրությունների հավաքման և պահպանման մասին:
Նման հիմնադրամ ստեղծելու գաղափարը Սփիլբերգի մոտ առաջացել է օսկարակիր «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ստեղծման ժամանակ, իսկ հիմնադրամի ստեղծման միջոցները վերցվել են ֆիլմի համաշխարհային վարձույթից ստացված եկամտից:
Նմանատիպ նյութեր
3621 դիտում
19:50 20-03-2016
Սթիվեն Սփիլբերգի ամենահաջողված 20 կադրեը հավաքել են 8,45 մլրդ դոլար
24600 դիտում
17:50 04-01-2017
1915 թվականի այս օրն ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը․ ընդհանուր տեղեկություններ ճակատամարտի մասին
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր