211652_close_icon
views-count2648 դիտում article-date 20:21 22-03-2014

«Հաննովեր» - «Բորուսիա»`0:3. Մխիթարյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ

Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Հաննովեր»-ի դարպասը: 43-րդ րոպեին դորտմունդցիներին հաշվի մեջ առաջ մղեց Մաթս Հումմելսը, իսկ 52-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղավերջում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը օգնեց աչքի ընկնել նաև փոխարինման դուրս եկած Մարկո Ռոյսին: Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում 51 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ տեղով: «Հաննովեր» - «Բորուսիա»`0:3 Գոլեր` Հումմելս 43', Լևանդովսկի 52, Ռոյս 92'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր